հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Միլանում մեկնարկել է «Տեքստիլ Ալիանս Հայաստան-Իտալիա» համաժողովը

Միլանում մեկնարկել է «Տեքստիլ Ալիանս Հայաստան-Իտալիա» համաժողովը

Սեպտեմբերի 22-ին Իտալիայի Միլան քաղաքում մեկնարկել է «Տեքստիլ Ալիանս Հայաստան-Իտալիա» համաժողովը։
 
Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը և Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը:
 
 
Միջոցառման սկզբում հայ դիզայներները բեմ են բարձրացել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը պատկերող #StandwithArmenia հեշթեգով շապիկներով։
 
Եռօրյա միջոցառման շրջանակներում Հայաստանի տեքստիլի և նորաձևության ոլորտի ներկայացուցիչները հնարավորություն կունենան ներկայանալ իրենց արտադրանքով, աշխատանքային քննարկումներ ունենալ իտալացի մասնագետների հետ, ինչպես նաև այցելել տեքստիլ ոլորտի գործարաններ, ընկերություններ և ցուցահանդեսներ:
 
 
Համաժողովի նպատակն է զարգացնել հայ արտադրողների կարողությունները, ինչպես նաև ամրապնդել միջազգային համագործակցությունը:

 

  • Կիսվել: