շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ընթանում են գծանշման աշխատանքներ

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ընթանում են գծանշման աշխատանքներ

Ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային սպասարկման շրջանակներում հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ընթանում են գծանշման աշխատանքներ, տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից:

Ճանապարհների գծանշումը կատարվում է լուսանդրադարձիչ նյութերի կիրառմամբ, ինչը գիշերային ժամերին ավելի տեսանելի է դարձնում գծանշումը։

Ճանապարհների նշագծումն իրականացվում է հատուկ տեխնիկայի կիրառմամբ մրցույթում հաղթող ճանաչված ընկերությունների կողմից։«Վարորդներին խնդրում ենք երթևեկելիս լինել ուշադիր, չխոչընդոտել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանը միտված աշխատանքներին»։

Возможно, это изображение дорога

Возможно, это изображение дорога

  • Կիսվել: