հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Միջնամատը անպարտելիության ժեստ է․ ի՞նչ բացատրություն է տվել Ալեն Սիմոնյանի մայրը (լուսանկարներ)

Միջնամատը անպարտելիության ժեստ է․ ի՞նչ բացատրություն է տվել Ալեն Սիմոնյանի մայրը (լուսանկարներ)

Ալեն Սիմոնյանի մայրը ոստիկանությանը պարզաբանել է, որ ցուցարարներին միջնամատ ցույց տալով՝ ինքը ցույց է տվել իր անպարտելիությունը: Այս մասին հայտնում է Oragir.news-ը։

Ըստ Սիմոնյանի մայրիկի` Մարիա Հովհաննիսյանի՝ միջնամատը անպարտելիության ժեստ է, ընդ որում` պատմական ժեստ: Այս մասին նա հայտնել է ոստիկանությանը տված իր բացատրության մեջ: Ինչ վերաբերում է ցուցարարների վրա թքելու դրվագին, ապա Մարիա Հովհաննիսյանն ասել է, թե չի թքել, ուղղակի թքելու ձև է տվել: Քրեական գործ չի հարուցվել։ 

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

  • Կիսվել: