Միջնակարգ դպրոցների մարզադահլիճներն ու սանհանգույցները սարսափելի վիճակում էին. Աննա Հակոբյան
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ այսօր այցելել է Արմավիրի մարզի Տանձուտ համայնքի միջնակարգ դպրոց։
Ինչպես Տանձուտ, այնպես էլ նույն մարզի Այգեշատ համայնքի միջնակարգ դպրոցների մարզադահլիճներն ու սանհանգույցները, ըստ նրա, գտնվում էին սարսափելի վիճակում։
Տիկին Հակոբյանը նշել է, որ ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի նախաձեռնությամբ այսօր մեկնարկել է վերոնշյալ դպրոցների մարզադահլիճների և սանհանգույցների վերանորոգումը:
՛՛Մի քանի ամիս անց մեր դպրոցականները ֆիզկուլտուրայի դասերը կանցկացնեն գեղեցիկ, բարեկարգ ու մաքուր մարզադահլիճներում։
«Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկած «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանում» ծրագրի նպատակն է խթանել ֆիզիկական կրթությունը, հանրայնացնել ֆիզիկական ակտիվության և առողջ ապրելակերպի մշակույթը, նպաստել վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը, ակտիվացնել համայնքային կյանքը՛՛,-նշել է նա:


