չորեքշաբթի, հուլիս 29
29 / 7 / 2026
Միջին նորոգում՝ Լենինգրադյան փողոցում (տեսանյութ)

Միջին նորոգում՝ Լենինգրադյան փողոցում (տեսանյութ)

Մայրաքաղաքում շարունակվում են միջին նորոգման, փոսալցման և ճաքալցման աշխատանքները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Լենինգրադյան փողոցում աշխատանքներն արդեն ընթացքում են: Հին ասֆալտբետոնե ծածկը փոխարինվում է նորով, նորոգվում է ժամանակի ընթացքում առաջացած ցանցային ճաքերը:

Ասֆալտապատմանը զուգահեռ իրականացվում է նաև դիտահորերի բարձրացման աշխատանքներ:

Այս տարի ընդհանուր առմամբ Երևանում կնորոգվի 52 կմ ճանապարհահատված:

  • Կիսվել: