չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Միջազգային ավտոարշավի մասնակիցները հասել են Սյունիք

Միջազգային ավտոարշավի մասնակիցները հասել են Սյունիք

Ապրիլի 24-ից մայիսի 8-ը ԱՊՀ ճանապարհաշինարարների միջկառավարական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվել է «Տաջիկստան-Ուզբեկստան-Թուրքմենստան-Իրան-Հայաստան» երթուղով 6-րդ միջազգային ավտոարշավը:

Հայ-իրանական սահմանին մայիսի 5-ին ավտոարշավի մասնակիցներին դիմավորեցին ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը, Սյունիքի մարզպետի օգնական Սուրեն Քեսեջյանը, Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը, Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցները և համայնքի բնակիչներ:

Մայիսի 5-7-ը ավտոարշավն անցնելու է Սյունիքի մարզի Կապան, Գորիս, Սիսիան համայնքներն իրար կապող երթուղիներով, և մասնակիցները ծանոթանալու են մարզով անցնող ճանապարհային ենթակառուցվածքներին և ՀՀ մշակութային հուշարձաններին։

Ավտոարշավը եզրափակվելու է մայրաքաղաք Երևանում։

  • Կիսվել: