շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՄԻԵԴ-ը հրապարակել է «Բոթոյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը

ՄԻԵԴ-ը հրապարակել է «Բոթոյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է «Բոթոյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի (անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունք) խախտում առկա չէ, ըստ էության, չբավարարելով դիմումը։

1943 թ. ծնված Մ. Բոթոյանը դիմել էր Եվրոպական դատարան վիրահատությունից հետո։ Նա բողոքել է հիվանդանոցում իր խնամքի որակից, նշել է, որ ամբողջությամբ տեղեկացված չի եղել ռիսկերի մասին, չի ունեցել իր իրավունքի պաշտպանության արդյունավետ միջոցներ։

Նա նաև պահանջել էր նաև 4500 եվրոյի չափով ծախսերի փոխհատուցում։ Սակայն դատարանը չի բավարարել հայցի նաև այս պահանջը։

  • Կիսվել: