կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՄԻԵԴ-ի որոշումների դեպքում պատրա՞ստ է Կարեն Ադրեասյանը ինքնակամ կրել պատասխանատվություն․ փաստաբան

ՄԻԵԴ-ի որոշումների դեպքում պատրա՞ստ է Կարեն Ադրեասյանը ինքնակամ կրել պատասխանատվություն․ փաստաբան

ԲԴԽ նախագահ, միաժամանակ «Համախմբում» կուսակցության ղեկավար մարմնի անդամ (պաշտոնական տվյալներով) Կարեն Անդրեասյանը պնդում էր, որ պատասխանատվության պետք է ենթարկվեն բոլոր այն դատավորները, որոնց կայացրած դատական ակտերի հետևանքով ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ գանգատներով պետությանը պարտավորեցրել է փոխհատուցումներ վճարել: Այս մասին գրել է փաստաբան Արսեն Բաբայանը․

«Հիմա ստացվել է այնպես, որ Կարեն Անդրեասյանի ղեկավարած Խորհուրդը բազմաթիվ դատավորների լիազորությունները դադարեցնելիս նրանց նկատմամբ թույլ է տվել առերևույթ խախտումներ:

Այս պահին ՄԻԵԴ-ը հրատապ կարգով (աննախադեպ է ՀՀ-ում) ընթացք է տվել այդ դատավորների գանգատներին և ամենայն հավանականությամբ խախտումները կճանաչի և փոխհատուցումներ կսահմանի:

Հարց Կարեն Անդրեասյանին. ՄԻԵԴ-ի կողմից այդպիսի որոշումներ կայացվելու դեպքում պատրա՞ստ է ինքնակամ կրել պատասխանատվություն»։ 

  • Կիսվել: