չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Մի շարք հասցեներում գազ չի լինի

Մի շարք հասցեներում գազ չի լինի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային, պրոֆիլակտիկ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 29-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Պռոշյան բնակավայրի Վանահովիտ թաղամասի, հարակից առանձնատների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազասպառողների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն`Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի թիվ 6, 9, 22ա, 23բ, 14, 12, 13, 15, 16, 17, 20, 22, 18, 19, 28, 21, 25, 39, 40, 42, 43 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 30-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Մասիս համայնքի Սայաթ-Նովա բնակավայրի գազասպառողների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Կոտայքի մարզի Ալափարս բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

  • Կիսվել: