ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մարդկային զոհեր չկան․ մի քանի րոպե տևողությամբ սաստիկ քամին մեծ վնասներ է տվել Շիրակի մարզում (տեսանյութ)

Մարդկային զոհեր չկան․ մի քանի րոպե տևողությամբ սաստիկ քամին մեծ վնասներ է տվել Շիրակի մարզում (տեսանյութ)

Պտտահողմը այսօր առավոտյան 11:15 կողմերում Շիրակի մարզի Գեղանիստ համայնքի 50-ից ավել բնակելի տների և օժանդակ շինությունների լուրջ վնասների է տվել։ Այս մասին հայտնում է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

«Մարդկային զոհեր չունենք։

Տեղում են բոլոր ծառայությունները, համայնքում իրականացվում են մաքրման, հետևանքների վերացման, վնասված տանիքները ժամանակավոր ծածկելու և վնասների գնահատման աշխատանքներ»,-գրել է նա իր էջում:

 
 

 

 

  • Կիսվել: