հինգշաբթի, հոկտեմբեր 29
29 / 10 / 2026
Սոցհարթակում իմ անունով բացվել է կեղծ օգտահաշիվ, խնդրում եմ չարձագանքել հաղորդագրություններին․ Պապոյան

Սոցհարթակում իմ անունով բացվել է կեղծ օգտահաշիվ, խնդրում եմ չարձագանքել հաղորդագրություններին․ Պապոյան

Սոցիալական հարթակում ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի անունով ստեղծվել է կեղծ օգտահաշիվ։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է նախարարը։

«Սոցիալական հարթակում իմ անունով բացվել է կեղծ օգտահաշիվ, որից տարածվում է իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն նախարարության վերաբերյալ: Խնդրում եմ ուշադիր լինել և չարձագանքել նմանօրինակ հաղորդագրություններին»,- գրել է նա սոցցանցի իր էջում։

  • Կիսվել: