«Մի մնա տանը» հոլովակը հաջողված էր. Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կարծիքով՝ «Մի մնա տանը» հոլովակը հաջողված էր: նա ասյ մասին ասաց Ազատության ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով օգտատերերից մեկի այն դիտարկմանը, թե տեսահոլովակն ավելի շուտ հակաքարոզչություն էր:
Նախարարը, մասնավորապես, ասաց. «Իմ լսած բոլոր նման մեկնաբանությունները ցույց են տալիս, որ բոլորը անխտիր հասկացել են տեսահոլովակի իմաստը, եւ չի եղել գեթ մեկ մարդ, որ չի հասկացել, հետեւաբար, լավ հաջողված գովազդ էր»:



