չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Մի խումբ անձիք ներխուժել են տարբեր եկեղեցիներ և վիրավորել հավատացյալներին

Մի խումբ անձիք ներխուժել են տարբեր եկեղեցիներ և վիրավորել հավատացյալներին

Նոյեմբերի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ Երևան քաղաքի Շերամի փողոցի բնակիչներ, 57-ամյա Թամելա Ա․-ն և Հովհաննես Թ․-ն մուտք են գործել Երևանի «Սբ. Զորավոր», «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» և «Սբ. Աննա» եկեղեցիներ և պատարագի ժամանակ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հավատացյալների նկատմամբ:

Աղբյուրի տեղեկություններով` նրանք եկեղեցու ներսում անվայել արտահայտություններ են վանկարկել և ըստ տեղեկութունների՝ նմանատիպ արարքներ կատարել են նաև այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ՝ նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

  • Կիսվել: