կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մհեր Գրիգորյանը Ռուսաստանում մասնակցել է «Մարշալ Բաղրամյանի անվան ՀՀ-ՌԴ բարեկամության այգու» բացմանը

Մհեր Գրիգորյանը Ռուսաստանում մասնակցել է «Մարշալ Բաղրամյանի անվան ՀՀ-ՌԴ բարեկամության այգու» բացմանը

Այսօր Տյումենում բացվել է մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան ռուս-հայկական բարեկամության այգին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
 
Բացման արարողությանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Տյումենի մարզպետ Ալեքսանդր Մոորը։
 
Նշվում է , որ այգին հիմնադրվել է հայկական համայնքի ջանքերով ու Տյումեն քաղաքում Հայաստանի պատվավոր հյուպատոս, հայերի տարածքայինմիության նախագահ Աբրահամ Հովեյանի ղեկավարությամբ:
 
«Մարշալ Բաղրամյանի անվան ռուս-հայկական բարեկամության այգու բացումը խորհրդանշում է մեր երկրների և ժողովուրդների միջև ամուր բարեկամությունը։ Ականավոր ռազմական և պետական գործիչ Հովհաննես Բաղրամյանի անունը դարձել է նաև ռազմական գործում պատմականորեն ձևավորված դաշնակցության կարևոր խորհրդանիշ: Այսօր մենք հավաքվել ենք ընդգծելու մեր ընդհանուր պատմությունն ու արժեքները, որոնք միավորում են մեզ»,– ասել է Մհեր Գրիգորյանը։
Այգու բացումից հետո ներկաները մասնակցել են խորհրդային զորավար և պետական գործիչ, Խորհրդային Միության կրկնակի հերոս, ԽՍՀՄ պաշտպանության նախարարի տեղակալ Հովհաննես Բաղրամյանի կիսանդրու բացմանը։

  • Կիսվել: