հինգշաբթի, նոյեմբեր 30
30 / 11 / 2023
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի Ազգային տոնի կապակցությամբ միջոցառմանը

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի Ազգային տոնի կապակցությամբ միջոցառմանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի Ազգային տոնի` Միասնության օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում շնորհավորել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությանն ու ժողովրդին տոնի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն և բարեկեցություն: Այս մասին հայտնում են Կառավարության մամուլի ծառայությունից։ 

Օգտվելով առիթից՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Գերմանիային Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործում ունեցած ներգրավվածության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության համար: 

  • Կիսվել: