երեքշաբթի, սեպտեմբեր 22
22 / 9 / 2026
Մհեր Գրիգորյանը և ՄԱԿ-ի ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են զբոսաշրջության ոլորտում Հայաստանի ներուժը

Մհեր Գրիգորյանը և ՄԱԿ-ի ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են զբոսաշրջության ոլորտում Հայաստանի ներուժը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Շեյխա Նասեր Ալ Նուեյսին: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են զբոսաշրջության ոլորտում Հայաստանի մեծ ներուժը և դրա իրացման հնարավորությունները:

Անդրադարձ է կատարվել զբոսաշրջության ոլորտի կարգավորումներին և թվային լուծումներին ու Հայաստանում այս ուղղությամբ լավագույն փորձի տեղայնացման հեռանկարին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հետ Հայաստանի համագործակցության հնարավոր ուղղությունների շուրջ: Այս համատեքստում փոխվարչապետը կարևորել է կազմակերպության կուտակած փորձն ու գիտելիքները։

 

  • Կիսվել: