երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Մեզանում կնոջ դերի ցածրացումը դրսից ներմուծված երևույթ է. Արարատ Միրզոյան

Մեզանում կնոջ դերի ցածրացումը դրսից ներմուծված երևույթ է. Արարատ Միրզոյան

«Մենք հիմա կենցաղում ունենք ավանդույթներ, որոնք ամենևին էլ հայկական չեն, օրինակ՝ կնոջ դերի ցածրացումը, կամ զանազան իրավիճակներում կնոջ նվաստացումը, կնոջ նկատմամբ բռնության իրավունքը»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Ես խորապես վստահ եմ, որ սա ընդհանրապես հայկականության հետ կապ չունի, և ներմուծված է դրսից: Բայց կա այդպիսի վատ ավանդույթ»,-շարունակեց նա:

Միրզոյանը նշեց, որ ինքն ավանդապահ է, բազմաթիվ հարցերում՝ պահպանողական, սակայն անհրաժեշտ է հստակ սահմանել, թե ինչ է ավանդույթը. «Պետք է հասկանալ, թե ո՛ր ավանդույթն է հայկական, ո՛րը՝ մոնղոլական կամ արաբական»:

Ըստ նրա՝ պետք է հասկանալ՝ ավանդույթներից ո՛րն է լավ, ո՛րը՝ վատ, իրեն սպառած:

«Եթե որևէ բան աշխարհում չփոխվեր, մարդկությունը կշարունակեր քարանձավում հում միս ուտել: Զարգացումն ու ավանդույթը չպետք է հակասության մեջ լինեն»-եզրափակեց ԱԺ նախագահը»:

  • Կիսվել: