«Մեյմանդարի» շուկան մինչև վաղը ժամը 10:00-ը կաշխատի, հետո կփակվի
«Մեյմանդարի» շուկայում բողոքի ակցիայի մասնակիցները և իրավապահները կարողացան ընդհանուր հայտարարի գալ: Շուկան մինչև վաղը ժամը 10:00-ն կաշխատի, հետո 24 ժամով կփակվի, մյուս օրը ժամը 10:00-ին կրկին կբացվի:
Մինչ այդ գյուղացիներն ակցիա էին անում՝ նշելով, որ իրենց ապրանքը կփչանա, եթե շուկան մեկ օրով փակվի:
Շուկան փակվում է պարետի որոշմամբ, ըստ երևույթին ախտահանում իրականացնելու համար:


