ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը մասնակցելու է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ժողովին

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը մասնակցելու է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ժողովին

Այսօր՝ Չորեքշաբթի, 21 Յունիս 2023-ին, Ժընեւի (Զուիցերիա) մէջ բացումը կը կատարուի Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդի (Ե.Հ.Խ.) նորընտիր Կեդրոնական Վարչութեան առաջին նիստին։ Յանուն հայ եկեղեցւոյ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան եւ օրհնութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին ժողովին իրենց մասնակցութիւնը կը բերեն Գերշ. Տ. Նարեկ Արք. Ալեէմէզեան եւ Գերպ. Տ. Հրանդ Ծ. Վրդ. Թահանեան։

 

Ժողովին հիմնական օրակարգն է Ե.Հ.Խ.-ի 11-րդ համաժողովէն բխած հարցերուն գծով ռազմավարական ուղղութիւններ ճշդել:

Յայտնենք, որ Վեհափառ Հայրապետը նախագահ է Ե.Հ.Խ.-ին՝ ներկայացնելով Միջին Արեւելքը եւ արեւելեան ուղղափառ եկեղեցիներու ընտանիքը։

  • Կիսվել: