հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը 1 միլիոն դոլար օժանդակություն է ցուցաբերել կարիքավոր հայ ընտանիքներին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը 1 միլիոն դոլար օժանդակություն է ցուցաբերել կարիքավոր հայ ընտանիքներին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հատուկ օժանդակություն է ցուցաբերել կարիքավոր հայ ընտանիքներին: Այս մասին հայտնում են Կաթողիկոսության ֆեսյբուքյան էջում:

«Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան կողմէ յատուկ օժանդակութիւն՝ լիբանանի հայ կարիքաւոր ընտանիքներու

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը քանի մը շաբաթ առաջ յայտարարած էր, որ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը մէկ միլիոն տոլարի արժողութեամբ օժանդակութիւն պիտի կատարէ Լիբանանի հայ կարիքաւոր ընտանիքներուն։

Կ՚ուզենք յայտնել, որ բոլոր շրջաններու ցանկերը գրեթէ հասած են իրենց աւարտին եւ յառաջիկայ օրերուն հայ կարիքաւոր բոլոր ընտանիքներուն անխտիր օժանդակութիւն պիտի հասնի։

Հաճեցէք Ազգային Առաջնորդարանին կողմէ կատարուելիք յայտարարութեան հետեւիլ»։

  • Կիսվել: