շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Սբ. Զատիկի տոնի առթիվ շնորհավորել է նախագահ Արմեն Սարգսյանին

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Սբ. Զատիկի տոնի առթիվ շնորհավորել է նախագահ Արմեն Սարգսյանին

Քրիստոսի hրաշափառ hարության տոնի առթիվ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը շնորհավորանք է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին։

Ինչպես հայտնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է. «Հավատքն է, որ զինում է մարդու կյանքն Աստծո ներկայությամբ՝ դիմագրավելու աշխարհի փորձություններին ու փորձանքներին: Մեր ժողովրդի պատմությունը հավատքի զորությամբ ամեն տեսակ չարիք ու տագնապ հաղթահարելու պերճախոս վկայություն է:

 

Այս տագնապալի օրերին աղոթում ենք մեր ժողովրդի զավակների և բոլոր ընտանիքների առողջության ու անվտանգության համար: Թող Բարձրյալն Աստված հեռու պահի մեր հայրենիքն ու Ձեզ չարից: Թող Քրիստոսն իր հրաշափառ հարությամբ հեռու պահի աշխարհն ամեն տեսակ տագնապներից»:

  • Կիսվել: