երկուշաբթի, սեպտեմբեր 7
7 / 9 / 2026
Մեծամորում հրդեհ է բռնկվել

Մեծամորում հրդեհ է բռնկվել

Մարտի 26-ին, ժամը 16։47-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր քաղաքի 5-րդ թաղամասում այրվում է եղեգ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:05-ին, մարվել՝ 19:07-ին: Այրվել են տնակ (մոտ 12 քմ) և եղեգ (մոտ 20 հա):

 

  • Կիսվել: