հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մեծահասկաների շրջանում կարմրուկը կարող է շատ ավելի ծանր ընթացք ունենալ, քան երեխաների. ԱՆ խորհրդատու

Մեծահասկաների շրջանում կարմրուկը կարող է շատ ավելի ծանր ընթացք ունենալ, քան երեխաների. ԱՆ խորհրդատու

Կարմրուկը խիստ վարակիչ վիրուսային հիվանդություն է, որին բնորոշ է բարձր ջերմությունը, տարածուն բծավոր ցանը և հազը, հարբուխը կամ շաղկապենաբորբը: Այս մասին նշել է առողջապահության նախարարությունը:
 
«Թեև կարմրուկը համարվում է մանկական վարակ, բայց վերջին տարիների վարակի 1/3-րդ դեպքերը արձանագրվում են մեծահասակների շրջանում, ու նրանց մոտ հիվանդությունը կարող է շատ ավելի ծանր ընթացք ունենալ, քան երեխաների»,-ինֆեկցիոն հիվանդությունների գծով ԱՆ խորհրդատու Նարինա Սարգսյանցին է մեջբերում առողջապահության նախարարությունը:
 
Նրա խոսքով` մոտ 30 տոկոս դեպքերում կարող են զարգանալ նաև հիվանդության բարդություններ` թոքաբորբ, լարինգո-տրախեաբրոնխիտներ, միջին ականջի բորբոքում, գլխուղեղի և նրա թաղանթի բորբոքում: Իհարկե, շատ հազվադեպ, բայց հնարավոր է, հիվանդանալուց տարիներ անց պացիենտի մոտ զարգանա գլխուղեղի ախտահարում, որը որպես կանոն, հանգեցնում է մահվան:
Կարմրուկի դեմ պատվաստանյութը կիրառվում է մոտ 60 տարի, դրանք անվտանգ են, արդյունավետ և մեծ ազդեցություն են ունեցել կարմրուկից մահացության նվազեցման վրա:

  • Կիսվել: