կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մեծ Թեհրանի Նահատակների և անձնուրացների հարցերով զբաղվող հիմնադրամի գլխավոր տնօրենն այցելել է իրանահայ նահատակ Գագիկ Թումանյանի մորը

Մեծ Թեհրանի Նահատակների և անձնուրացների հարցերով զբաղվող հիմնադրամի գլխավոր տնօրենն այցելել է իրանահայ նահատակ Գագիկ Թումանյանի մորը

Մեծ Թեհրանի Նահատակների և անձնուրացների հարցերով զբաղվող հիմնադրամի՝ Բոնիադ Շահիդի գլխավոր տնօրենն այցելել է Իրանահայ նահատակ Գագիկ Թումանյանի տուն և հանդիպել ու մեծարել է նրա մորը, գրում է parstoday.com-ը:

Ավելի վաղ Իրան-Իրաք պարտադրյալ պատերազմի տարիներին, իր կյանքը հանուն հայրենիքի նվիրաբերած նահատակ Գագիկ Թումանյանի կիսանդրին տեղադրվել է Թեհրանում նահատակի անունը կրող Գագիկ Թումանյան հրապարակում:

Արարողությունը տեղի է ունեցել Թեհրանի Ազգային Առաջնորդարանի պատասխանատուների և նահատակի հարգարժան ընտանիքի անդամների և Թեհրանի քաղաքապետարանի տնօրենների ներկայությամբ:

Հարկ է նշել, որ Ղայեմ Մաղամ Ֆարահանիի անվան պողոտայում գտնվող նախկին Շոա հրապարակը սրանից 7 տարի առաջ անվանակոչվեց նահատակ Գագիկ Թումանյանի անվամբ:

Սարգիս և Հասմիկ Թոմանյանների որդին՝ նահատակ Գագիկ Թումանյանը ակտիվ ամսնակցություն է ունեցել իրանահայության հասարակական կյանքում: Նա մեկնել է ռազմաճակատ՝ պաշտպանությելու հայրենիքը և զոհվել 1987 թվականի օգոստոսի 15-ին:

 

  • Կիսվել: