կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Մեծ պահք. Միջինք. Այսօր տանտիկինները թխում են բաղարջ, որի մեջ մետաղադրամ են դնում

Մեծ պահք. Միջինք. Այսօր տանտիկինները թխում են բաղարջ, որի մեջ մետաղադրամ են դնում

Այսօր՝ մարտի 15-ին, հայ եկեղեցին նշում է Միջինքը: Մեծ Պահքի 24- րդ օրը (այս տարի Պահքը մեկնարկել է փետրվարի 20-ից) կոչվում է միջինք, նշանակում է, որ Մեծ պահքը հասել է իր կեսին:

Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի` միջինք անունը տրվում է Մեծ պասը կիսող օրվան, որը տոնական նշանակություն չունի: Միջինք է Մեծ պահքի չորրորդ չորեքշաբթին կամ 24-րդ օրը:

Ըստ Qahana.am-ի՝ միջինքից սկսած` խաղաղական ժամերգության ընթացքում սկսում են երգվել Ստեղի շարականները` հավուր պատշաճի:

Այդ օրը, ըստ ժողովրդական ավանդության` հայ տանտիկինները թխում են բաղարջ, որի մեջ մետաղադրամ են դնում: Ում բաժին ընկնի  դրամը, այդ տարի հաջողություն կունենա:

Փետրվարի 20-ից մեկնարկել է  Մեծ Պահքը։ Մեծ Պահքի շրջանը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն:

  • Կիսվել: