հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մեծ Մայմեխի լեռը բարձրացած քաղաքացիներին փրկարարներն ուղեկցել են մինչև Վանաձոր

Մեծ Մայմեխի լեռը բարձրացած քաղաքացիներին փրկարարներն ուղեկցել են մինչև Վանաձոր

Վանաձոր քաղաքի «Լագեր» կոչվող թաղամասի հուշարձանի կողմից այսօր՝ հուլիսի 17-ին, ժամը 15։06-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի բարձրացել է Մեծ Մայմեխի լեռը․ իջնելուց տեղեկացրել են, որ գտնվում են «Լոռու գոմեր» կոչվող տարածքում, եւ արդեն մեկ ժամ է ինչ հեռախոսահամարները անհասանելի են։ Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «Վանաձոր» կոչվող հանգստյան գոտի տանող ավտոճանապարհի մոտակայքում հայտնաբերել են Մարատ Հ․-ին (ծնված 2004 թ․) եւ Նարեկին (ազգանունը չի հաջողվել պարզել, ծնված 2004 թ․) եւ ուղեկցել մինչեւ Վանաձոր քաղաք։

 

  • Կիսվել: