կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
 Մերկասառույցի պատճառով  Nissan Tiida-ն տապալել է գովազդային վահանակը, շրջել սառնարանները և բախվել  խանութի սանդուղքներին

Մերկասառույցի պատճառով Nissan Tiida-ն տապալել է գովազդային վահանակը, շրջել սառնարանները և բախվել խանութի սանդուղքներին

Այսօր՝ մարտի 20-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:10–ի սահմաններում Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Երևան ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում չմշակված ճանապարհի պատճառով  դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել «Դոն» մթերային խանութի գովազդային վահանակին, դրսում տեղադրված սառնարաններին և հայտնվել խանութի սանդուղքների մոտ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

  • Կիսվել: