կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մերկասառույցի պատճառով Գեղարքունիքում Hyundai Elantra-ն շրջվել և հայտնվել է դաշտում. կան վիրավորներ

Մերկասառույցի պատճառով Գեղարքունիքում Hyundai Elantra-ն շրջվել և հայտնվել է դաշտում. կան վիրավորներ

Գեղարքունիքի մարզում, հունվարի 10-ին,   ավտովթար է տեղի ունեցել. ժամը 22:30 –ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 21-ամյա Հայկ Գ.-ն իր վարած Hyundai Elantra  մակնիշի ավտոմեքենայով Նորատուս գյուղից դեպի Գավառ քաղաք ընթանալիս, Սայադյանն փողոցում ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվելով՝ հայտնվել  դաշտում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Հայկ Գ.-ն, նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 29-ամյա Դիաննա Ղ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն:

  • Կիսվել: