«Մերգելյանի» պուրակի վերակառուցման ծրագրի երկու տարբերակներ կան. Արաբկիր վարչական շրջանի ղեկավար
Ձեր քննարկմանն ենք ներկայացնում «Մերգելյան» պուրակի վերակառուցման ծրագրի երկու տարբերակները։
Ֆեյսբուքյան էջում գրել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը․
««Մերգելյանի» պուրակը վերածվել էր հանրային շահը մասնավոր շահին ստորադասելու օրինակի․ անկանոն կառուցված անշուք սրճարաններ, հնամաշ և անվտանգության տեսանկյունից կասկածելի ատրակցիոններ, զավթված համայնքային տարածք։
Երևանի քաղաքապետարանն այժմ իրականացնում է պուրակի վերակառուցման ծրագիրը։
Ձեր քննարկմանն ենք ներկայացնում պուրակի վերակառուցման ծրագրի երկու տարբերակները»։