կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Mercedes-ը բախվել է բետոնե պատնեշին և կողաշրջված վիճակում մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում. կան վիրավորներ

Mercedes-ը բախվել է բետոնե պատնեշին և կողաշրջված վիճակում մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում. կան վիրավորներ

Սեպտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Mercedes GԼE մակնիշի 64 II 001 համարանիշի ավտոմեքենան Ծիծեռնակաբերդի խճուղուց դեպի Լենինգրադյան փողոց ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե  պատնեշին, կոտրել, ապա առաջ ընթանալով՝ բախվել ծառին, կողաշրջվել և հայտնվել ճանապարհի մեջտեղում:

2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն  ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են  «Արմենիա» բժշկական կենտրոն:

  • Կիսվել: