Mercedes-ը տապալել է բետոնե էլեկտրասյունն ու հայտնվել դաշտում․ կա վիրավոր
Մարտի 16-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 03։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Ռոբերտ Կատանյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավատոճանապարհի 20 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլետրասյանը, կոտրել այն և հայտնվել դաշտում, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ 38-ամյա Գրիգոր Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ տարածք։


