երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Mercedes-ը Քեթիի ոլորաններում մխրճվել է բեռնատարի կցորդիչի մեջ. կան վիրավորներ

Mercedes-ը Քեթիի ոլորաններում մխրճվել է բեռնատարի կցորդիչի մեջ. կան վիրավորներ

Այսօր՝ փետրվարի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում, գրում է shamshyan.com-ը:

 Ժամը 12։30-ի սահմաններում Mercedes մակնիշի 36 FL 479 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 132 կմ հատվածում՝ Քեթիի ոլորաններում, մխրճվել է Տcania մակնիշի WB-309-BB համարանիշի բեռնատարի կցորդիչի մեջ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդն ու նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նաիրի Գասպարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավոր ուղևորի ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի, տեղի Ճանշինը կատարել է համապատասխան աշխատանքներ և երթևեկությունը եղել է ազատ։

  • Կիսվել: