ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Մեր ժամանակի հերոսը». մրցանակ ստացան նաև բուժաշխատողները

«Մեր ժամանակի հերոսը». մրցանակ ստացան նաև բուժաշխատողները

Հայաստանի Հանրապետության 29-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Զվարթնոց տաճարում մեկնարկած «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությանը հատուկ մրցանակ հանձվեց բոլոր 20 բժշկական հիմնարկների բուժաշխատողներին՝ համավարակի ընթացքում անձնվեր աշխատանքի համար։

Նշենք, որ մրցանակը հանձնեց կորոնավիրուսը հաղթահարած Պետրոս Պետրոսյանը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի «COVID-19» կլինիկայի ղեկավար Սարգիս Ղազարյանին։

Սարգիս Ղազարյանը բոլոր բժիշկների անունից շնորհակալություն հայտնեց իրենց աշխատանքը բարձր գնահատելու, ինչպես նաև Կառավարությանը կորոնավիրուսի բարդ ժամանակահատվածում աջակցելու համար:

Հիշեցնենք, որ «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության շրջանակում գնահատվում ու արժևորվում են այն քաղաքացիները, որոնք իրենց ուժերով հիմնել են սեփական գործ, ստեղծել են բիզնես՝ ապագան կապելով Հայաստանի հետ:

  • Կիսվել: