հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի հետ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի հետ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում հուլիսի 23-ին հանդիպել է Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի հետ: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

«Քննարկվել են համայնքում առկա մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները, մասնավորապես վերաբերելի՝ երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, սոցիալ-տնտեսական և մի շարք այլ իրավունքներին:

Իր խոսքում Պաշտպանն ընդգծել է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ արդյունավետ աշխատանքի կարևորությունը, ինչի արդյունքում արձանագրված մի շարք խնդիրներ հաճախ ստանում են արագ լուծումներ:

«Տարբեր բնակավայրերում բնակիչների իրավունքների պաշտպանությունն իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է: Տարբեր բնակավայրեր իրականացվող այցերի շրջանակում արձանագրում ենք մի շարք խնդիրներ, որոնք տարաբնույթ են: Այս համատեքստում կարևորում եմ համատեղ աշխատանքը, ինչի շնորհիվ խնդիրները կարող են արագ ստանալ իրենց լուծումները»,- ասել է Պաշտպանը:

Անահիտ Մանասյանն իր մանդատի շրջանակում շարունակելու է բարձրացնել քննարկված հարցերը` առաջարկելով դրանց համար լուծումներ»,–նշված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: