շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մեր պայքարը սրանով չի ավարտվում. «Որդիների Կանչ» ՀԿ

Մեր պայքարը սրանով չի ավարտվում. «Որդիների Կանչ» ՀԿ

Հիմք ընդունելով մեր իրավապաշտպանների որոշումը՝ առ այն է, որ հերոսածին Գայանեի պաշտպանության իրավական գործիքակազմը սպառված է, «Որդիների Կանչ» ՀԿ-ն ևս որոշում է կայացրել կասեցնել պայքարի այս ձևը և դադարեցնել մեր նստացույցը։ Այս մասին ասված է «Որդիների Կանչ» ՀԿ-ի տարածած հայտարարության մեջ:

«Շնորհակալ ենք մեր կողմից շատ հարգելի և վստահված փաստաբաններ՝ Վահան Հովհաննիսյանին և Ռուբեն Մելիքյանին։

Տիկին Գայանեի պաշտպանությունը շարունակող մյուս փաստաբաններին ի սրտե մաղթում ենք հաջողություն։

Հայրենակիցնե’ր, Ձեզ ևս անչափ շնորհակալ ենք ամեն-ամեն ինչի համար։

Մեր պայքարը սրանով չի ավարտվում։ Պայքարի ձևն է փոխվում։ Հետագա մեր անելիքների մասին կտեղեկացնենք շուտով»,-ասված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ զոհված զինծառայողների հարազատները, որոնք կառավարության շենքի մոտ նստացույց էին կազմակերպել՝ աջակցելու զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին, հայտարարել են, որ դադարեցնում են այն։

Հայտնել էինք նաև, որ Հակոբյանի փաստաբանները որոշե են դադարեցնել իրենց մասնակցությունը քրեական վարույթի հետագա ընթացքին:

Հիշեցնենք, որ Գայանե Հակոբյանը (Մարտիրոսյան) մեկ ամսով կալանավորվել է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով:

 

  • Կիսվել: