հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մեր նպատակն է անել հնարավորը, որ երեխաների մանկությունն անցնի խաղաղ ու զարգացող հայրենիքում․ Վաղարշակ Հակոբյան

Մեր նպատակն է անել հնարավորը, որ երեխաների մանկությունն անցնի խաղաղ ու զարգացող հայրենիքում․ Վաղարշակ Հակոբյան

Մեր նպատակն է անել հնարավորը, որպեսզի երեխաների մանկությունն անցնի խաղաղ ու զարգացող հայրենիքում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:

՛՛Սրտանց շնորհավորում եմ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առիթով:

Սիրելի՛ երեխաներ,

Այսօր ձեր մանկության պաշտպանության պաշտոնական օրն է:

Մեր նպատակն է անել հնարավորը, որպեսզի ձեր մանկությունն անցնի խաղաղ ու զարգացող հայրենիքում, որպեսզի դուք մեծանաք առողջ ու երջանիկ՝ շրջապատված անսահման ջերմությամբ ու հոգատարությամբ, ստանաք որակյալ ու ժամանակակից կրթություն՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: