ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Մեր նորմերով այսօր 7 բալի մասին չենք խոսում, այսօր կառուցում ենք շատ ավելի բարձր նորմերին համապատասխան շինություններ․Ղուլարյանը՝ կառուցվող շենքերի սեյսմակայունության մասին

Մեր նորմերով այսօր 7 բալի մասին չենք խոսում, այսօր կառուցում ենք շատ ավելի բարձր նորմերին համապատասխան շինություններ․Ղուլարյանը՝ կառուցվող շենքերի սեյսմակայունության մասին

Մենք այսօր կառուցում ենք շատ ավելի խիստ եւ ավելի բարձր նորմերին համապատասխան շենքեր: Այս մասին, այսօր՝ մարտի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նորակառույցները կդիմանան 7 բալից ուժեղ երկրաշարժերին:

Հարցին, թե օրինակ, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի կառուցվող առանձնատունը պահպանե՞լ է քաղաքաշինական բոլոր նորմերը, Ղուլարյանը պատասխանեց. «Խնդրում եմ թեմայի շուրջ հարցեր տաք, եւ լավ կլինի ձեր հեգնական տոնը վերացնեք»:

Ինչ վերաբերում է տեղեկություններին, որ իր եղբոր, եղբայրը, եղբոր որդիները, նրա ընտանիքի այլ անդամները բազմաթիվ անշարժ գույքեր ունեն Իջեւանում, որտեղի՞ց այդ ունեցվածքը, Ղուլարյանն ասաց. «Դիմեք եղբորը, եւ եղբոր տղային: Շատ հասարակ կարող եք հետաքրքրվել եւ ունենալ նրանց տվյալները»:

Լրագրողներին հետրքքրում էր, թե արդյոք իր մոտ հարցեր չեն առաջացե՞լ, թե որտեղից իրենց այդքան գույքը. «Իրենք ամենաշատ համեստ եւ ամենաշատ չափի մեջ  մարդիկ են: Այն, ինչ դուք նկատի ունեք, այդ ամենն աշխատած է օրինական, համապատասխան աշխատանքի միջոցով»,-ասաց նա:

  • Կիսվել: