չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Մեր մասնագետները կշրջեն այն կեցավայրերով, որտեղ տեղակայված են ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները. Ավանեսյան

Մեր մասնագետները կշրջեն այն կեցավայրերով, որտեղ տեղակայված են ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները. Ավանեսյան

Սահմանային կետից սկսած` մեր հայրենակիցներին բուժօգնություն տրամադրելն եղել է մեզ համար առաջնահերթություն: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

՛՛Այժմ մոբիլ թիմերի ձևավորման փուլում ենք, որոնք, մասնագետներով համալրված կշրջեն այն կեցավայրերով, որտեղ տեղակայված են ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները: Հաշվի առնելով այս բարդ շրջանը` մենք ինքներս ենք օգնելու գտնել ամենամոտ պոլիկլինիկան կամ ամբուլատորիան` կցագրվելու, առողջապահական առաջնային կարիքները լուծելու համար:

 Այսօրվա դրությամբ ութ հազար ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակից է դիմել պոլիկլինիկաներ և ամբուլատորիաներ: Դա մեզ օգնում է կարիքների իրատեսական գնահատում իրականացնել` նրանց առողջապահական հետագա ծառայությունները, բուժօգնությունը պատշաճ կազմակերպելու համար:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պատասխանել է Ազգային ժողովի պատգամավորների հարցերին՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: