Մեր հոռոմցի դատախազը չի՞ ուզում, ստուգեն այս առանձանտան սեփականատիրոջ եկամուտները․ Արսեն Բաբայանը՝ Արթուր Դավթյանին
«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանն անդրադարձել է ապօրինի գույքի բռնագանձման օրենքին և իր ֆեյսբուքյան էջում տեղադրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի առանձնատան նկարը, կից հավելելով, արդյոք Դավթյանը չի պատրաստվում բացահայտել այդ առանձնատան կառուցման եկամտի աղբյուրները։
Բաբայանը, մասնավորապես, նշել է․
«Այս գեղեցիկ առանձնատունն ամենահամեստ հաշվարկներով գնահատվում է 800 հազարից մինչև 1 միլիոն ԱՄՆ դոլար:
Այսօր դատախազության տոնի առթիվ հրավիրված կոլեգիայի հանդիսավոր նիստին մեր երկրի գլխավոր դատախազը նորից խոսեց ապօրինի գույքի ստուգման և բռնագանձման մասին:
Մեր հոռոմցի դատախազը, որն ամբողջ կյանքում զբաղեցրել է բացառապես պետական պաշտոններ, չի պատրաստվում արդյո՞ք հանձնարարել իր ենթականերին, որպեսզի ուսումնասիրեն իրեն շատ հարազատ այս առանձնատունն ու դրա սեփականատիրոջ, այսինքն իր, ստացած եկամուտներն ու դրանք համադրեն այս «համեստ» գույքի արժեքի հետ»։