հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մեր հայ գործընկերները պրոֆեսիոնալ կերպով ամեն օր օգնություն են ցուցաբերում Սիրիայի ազգաբնակչությանը. Սիրիայի զինհոսպիտալի պետ

Մեր հայ գործընկերները պրոֆեսիոնալ կերպով ամեն օր օգնություն են ցուցաբերում Սիրիայի ազգաբնակչությանը. Սիրիայի զինհոսպիտալի պետ

Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ՝ հոկտեմբերի 17-ին ՀՀ Հումանիտար առաքելության խմբի կողմից Հալեպի Զինվորական հոսպիտալին բժշկական պարագաներ են փոխանցվել։

«Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն» ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Սիրիական զինվորական հոսպիտալի ղեկավարությունը երախտագիտություն է հայտնել հայ բժիշկներին՝ ոչ միայն տրամադրված բժշկական պարագաների, այլ նաև Հայկական ծերանոցում, Դարմանատուն ընկերաբժշկական կենտրոնում և մի շարք այլ բժշկական հաստատություններում ամենօրյա ռեժիմով ցուցաբերվող բժշկական օժանդակության համար:

Զինվորական հոսպիտալի պետ, գեներալ Ֆայեզ ալ-Այուբիի խոսքով՝ հայաստանցի եւ սիրիացի բժիշկները համատեղ ջանքեր են գործադրում պատերազմի հետևանքով տուժածներին օգնելու համար. «Մեր հայ գործընկերները մարդասիրությամբ, մարդկայնությամբ և պրոֆեսիոնալ կերպով ամեն օր օգնություն են ցուցաբերում Սիրիայի ազգաբնակչությանը։ Ազգովի գնահատում ենք այս կարևոր քայլը, որ մեզ համար դժվար իրավիճակում հայերը կանգնեցին մեր կողքին»։

Հոսպիտալի տնօրենը շնորհակալություն է հայտնել ՀՀ իշխանություններին, ինչպես նաև առողջապահական մարմիններին՝ մշտական աջակցության համար։

  • Կիսվել: