շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մեր հաջողության գրավականը՝ թիմային աշխատանքն է․ Մարալիկի առողջության կենտրոնի տնօրեն

Մեր հաջողության գրավականը՝ թիմային աշխատանքն է․ Մարալիկի առողջության կենտրոնի տնօրեն

InfoPort.am-ը «Առողջապահություն» խորագրի ներքո այս անգամ իրականացվող ծրագրի շրջանակներում կանգ է առել Շիրակի մարզի Մարալիկի առողջության կենտրոնում։ Բուժհաստատությունը 6 բնակավայրերի շուրջ տաս հազար հինգ հայուր վաթսուն ազգաբնակչություն է սպասարկում, այստեղ նախկինում  նեղ ռենտգեն հետազոտություն անցնում էին Գյումրիում, առաջ էր գալիս նաև տրանսպորտի խնդիր, նախազորակոչային և զորակոչային տարիքի տղաների, սոցիալական փաթեթից օգտվող քաղաքացիների և մնացած ազգաբնակչության համար, որոշ ծառայություններ էլ իրականացվել են Գյումրի բժշկական կենտրոնի շրջիկ ռենտգեն սարքի միջոցով, այժմ խնդիրները լուծում են ստանում թվային նոր սարքի առկայությամբ։

Խոսելով վերջին ձեռքբերումների մասին՝ Մարալիկի առողջության կենտրոնի տնօրեն Անուշ Հովսեփյանը պատմեց, թե ինչ բարդ ու պատասխանատու ժամանակ է ստանձնել տնօրենի պաշտոնը․

-Նախ ԺՊ նշանակվեցի 2020թ․-ին, երբ փակվում էր ծննդատունը, դրան գումարվեց համաճարակն ու աղետալի պատերազմի հետեւանքները։ Չափազանց բարդ ճանապարհ անցանք մեր բուժանձնակազմի հետ, մի հրապարակումը չի բավականացնի խոսելու համար, բայց շնորհիվ մարզային իշխանությունների, մասնավորապես Առողջապահության վարչության պետ տիկին Ասլանյանի եւ, բնականաբար մարզպետների, (ի դեպ երեք մարզպետների հետ եմ հասցրել աշխատել), երեքն էլ սրտացավ ու յորատեսակ վերաբերմունք են ցուցաբերել բկ-ի հանդեպ, ոտքի կանգնեցինք։ Նախորդ մարզպետ՝ տիկին Բաղդասարյանի պաշտոնավարման շրջանում Մարալիկի առողջության կենտրոնին  տրամադրվեց նոր թվային ռենտգեն սարք, որը անբացատրելի մեծ օգնություն էր, շնորհիվ այդ սարքի տարածաշրջանի ազգաբնակչության սպասարկումը դարձավ առավել հասցեական և որակյալ։

Պետք է ասեմ, որ ներկա մարզպետ պարոն Մուրադյանը իր հերթին ամենօրյա հետևողական և ծրագրավորված աշխատանքներ է տանում կենտրոնի նյութատեխնիկական բազան հարստացնելու, նոր տեխնոլոգիաների ներդրման, ժամանակակից գործիքների և սարքավորումների ձեռք բերման, առաջավոր փորձի արմատավորման, որակյալ մասնագետներով համալրման ուղղությամբ։ Նա մեզ խոստացել է ընդառաջել մեր կենտրոնի զարգացմանը միտված այլ առաջնային հարցերում, որոնց մասին դեռ չեմ խոսի, բայց վստահ եմ, որ դրանք կիրականացվեն։ Հուսով եմ, որ մեր հաջորդ հանդիպմանը առիթ կունենանք խոսելու նոր ձեռքբերումների մասին։

Գիտեք, ոչ մի բժշկական կենտրոն հաջողություներ չի կարող արձանագրել, եթե չլինեն Առողջապահության նախարարության շարունակական աջակցությունը ցանկացած հարցի ու խնդրի վերաբերյալ: Որպես մարզային բժշկական կենտրոնի ղեկավար՝ վստահաբար կարող եմ փաստել, որ առանց Կառավարության, Առողջապահության նախարարության ու Մարզպետարանի, մենք գուցե եւ այսքան հաջողություններ չարձանագրեինք մեր աշխատանքում:

Իհարկե, անելիքներ դեռ շատ-շատ ունենք, բայց արված աշխատանքներ էլ կարելի է ձեռքբերում համարել։

Խոսելով մատուցվող ծառայությունների մասին տնօրենը նշում է․

-Ունենք ընտանեկան բժշկության բաժանմունք, մանկական ե գինեկոլոգիական կոնսուլտիացիաների ծառայություն, ունենք նեղ մասնագետներ՝ հոգեբույժ, նյարդաբան, քիթ-կոկորդ-ականջաբան, ներազատաբան, մաշկաբան, ռադիոլոգ, ստոմոտոլոգիական ծառայություն։ Ոնենք Շտապ օգնության ծառայություն, որը 24/7 ռեժիմով անձնվիրաբար այս համայնքից այն համայնք են հասնում առաջին իսկ ահազանգով։

Բայց կա մի հատ մեծ բայց, մրցունակ լինելու համար մեզ անհրաժեշտ է համալրվել ժամանակակից բուժտեխնիկայով, ունենք հրաշալի մասնագետներ, վերապատրաստված յուրաքանչյուրը իր մասնագիտության մեջ գիտակ, բայց չունենք արդի սարքավորումներ։ Ինձանից կախված ամեն բան անում եմ մարզային իշխանությունների անմիջական հոգածությամբ՝ աջակցում ենք բժիշկների ցանկացած առաջարկի, որը կնպաստի բնակչությանը որակյալ բուժօգնություն ցուցաբերելուն, մեզ միայն ժամանակից սարքավորումների սղությունն է խանգարում մրցունակ լինել այլ բկ-ների հետ, թե չէ մեր մասնագետները ոչնչով չեն զիջում հայտնի բկ-ների մասնագետներին իրենց որակներով։ Ծրագրերը շատ են եւ օր առաջ դրանց ներդրմանը միտված քայլեր ենք անում։ Վստահ եմ, որ մարզպետի անմիջական աջակցությամբ Մարալիկ առողջության կենտրոնը շատ շուտով կհասնի ցանկալի ցուցանիշին եւ կքայլի ժամանակակից բժշկության ստանդարտներին համահունչ։

Հարցին, թե որն՞ է ձեռքբերումների գրավականը տիկին Հովսեփյանը պատասխանում է․

-Մեր հաջողության, ինչպես նաեւ ակնկալվող ծրագրերի ներդրման գրավականը թիմային աշխատանքն է, ինքս աշխատում եմ նախ որպես բժիշկ, հետո նոր ղեկավար։ Դա է պատճառը, որը մեր բկ-ն կարծես մի մեծ ընտանիք լինի, որտեղ լինում են ե՛ւ չհասկացվածություններ, եւ քննադատություններ, բայց միշտ հաղթում է թիմային գաղափարը։

 

  • Կիսվել: