երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Մեր երկրում այսօր իրավիճակն օրհասական է. 44-օրյա պատերազմում զոհվածի մայր

Մեր երկրում այսօր իրավիճակն օրհասական է. 44-օրյա պատերազմում զոհվածի մայր

Մեր երկրում այսօր իրավիճակն օրհասական է: Այս մասին «Բեկում» համաերիտասարդական ֆորումում իր ելույթի ժամանակ ասել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը:

«Մեր Արցախն այսօր հանձնվում է, թշնամին մեր սուվերեն տարածքում է եւ չի ցանկանում դուրս գալ, ավելին՝ սպասվում են նոր հարձակումներ, իսկ մեր իշխանությունը բռնազվաթած խունտան եւ նրա առաջնորդը՝ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, զբաղված են հանցավոր անգործությամբ: Հայտարարում են, որ մենք միշտ էլ կայսրությունների փլուզման ժամանակ պետություն ենք ստեղծել եւ հետո կորցրել, սակայն սա մանիպուլյացիա է, քանի որ այս ստահակը չի ասում, որ մենք պետականության կորստի առաջ ենք ոչ թե կայսրությունների փլուզման պատճառով, այլ այնպատճառով 2018-ից  ի վեր իրենք են եկել իշխանության

  • Կիսվել: