չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Մեր երեխաների թափած արյան պատասխանը պետք է ստանանք․ Զոհված զինծառայողի հայր

Մեր երեխաների թափած արյան պատասխանը պետք է ստանանք․ Զոհված զինծառայողի հայր

Եռաբլուրում այսօր տեղի է ունեցել 44-օրյա պատերազմում զոհված Արայիկ Բաղդասարյանի հուղարկավորությունից հետո 44-օրյա պատերազմում հանուն հայրենիքի անմահացած  Յուրա Սահակյանի հայրը՝ Վահե Սահակյանը, լրագրողների հետ զրույցում ցավով նշեց՝ պատերազմից 2,5 տարի անց իրենք նույն ապրումների մեջ են, ինչ 2020-21 թվականին․ նրա որդուն 2020-ի դեկտեմբերի վերջին են հուղարկավորել։ Այս մասին 

«Յուրաքանչյուրս երդվել է մեր որդիների շիրիմների առաջ, որ այս պայքարը շարունակական է լինելու։ Մենք իրավական պայքարից անցել ենք քաղաքական պայքարի՝ քաջ գիտակցելով, որ այս երկրում իրավական համակարգը չի գործում, ամբողջը կառավարվում է մեկ կոճակից, որը Նիկոլ Փաշինյանի ձեռքում է գտնվում։ Քանի  մենք ողջ ենք, թեկուզ մեկ ծնող էլ ողջ մնա, այդ ոխը պետք է հանվի նրանցից։ Մեր երեխաների թափած արյան պատասխանը մենք պետք է ստանանք»,- ասաց զոհված զինծառայողի ծնողը։

Նա արձագանքեց նաև Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ինքը նոյեմբերի 9-ի համաձայնագիրը ստորագրելով՝ 30 000-ից ավելի զինծառայողի «կյանք է փրկել»։

«Սրիկա՛, եթե 35 000-ի կյանքը փրկել ես, եթե այդքան «դուխ» ունեիր, գլխարկիդ վրա որ գրված էր՝ տառերով, 5 000-ինն էլ փրկեիր, էլի, համարձակություն չունեցա՞ր։ «Ինձ կարող է՝ դավաճան ասեին»։ Ասում եմ՝ դավաճան ես,  գերագույնս դավաճան ես։ Ասել եմ ու ասում եմ՝ դավաճան ես, դավաճանների դավաճանն ես։ Դիմացս էլ դուրս գա՝ ասելում եմ՝ դու դավաճան ես, ազգի ստորն ես։ Ուրիշ բան չեմ կարող ասել, ինքը դրան է միայն արժանի։ Նա այս ազգը տարավ, ստորացրեց, այս ազգին վերացրեց, հայրենիքի սահմանները կրճատեց»,- շեշտեց Վահե Սահակյանը։

Զոհված զինծառայողի հոր խոսքով՝ քանի Հայաստանը կառավարում է ներկա իշխանությունը, պետությունից մնալու է միայն Երևանը։

«Երևան պետություն՝ Երևան մայրաքաղաքով։ Ես դա եմ տեսնում, քանի այս խունտան նստած է։ Ես ցավով եմ ասում, որովհետև մեր տղաները հանուն հայրենիքի են պայքարել»,- ասաց Վահե Սահակյանը։

  • Կիսվել: