Մեր դպրոցներում սովորում է շուրջ 8100 կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա. Անդրեասյան
ՀՀ ԿԳՄՍՆ տեղակալ Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 8100 երեխաներից 68,3%-ը տղաներ են:
՛՛Մեր դպրոցներում այս տարվա ցուցանիշներով սովորում է շուրջ 8100 կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա, որոնց 68,3%-ը տղաներ են։
Կարծում եմ՝ նման ցուցանիշը առանձին ուսումնասիրության կարիք ունի՛՛,-նշել է նա իր ֆեյսբուքյան էջում: