երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Մեր այսօրվա պայքարը հանուն Հայաստանի է, ոչ թե ընդդեմ սրանց․ Հրանտ Թոխատյան

Մեր այսօրվա պայքարը հանուն Հայաստանի է, ոչ թե ընդդեմ սրանց․ Հրանտ Թոխատյան

Սխալն այն էր, որ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ էլ գնահատական չտրվեց այդ զոհերին: Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, «Բեկում» երիտասարդական շարժման հրավիրած քննարկմանը ասաց դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը:

«Գնահատական չկար առաջին կառավարությանը, հետո երկրորդը, հետո երրորդը, իսկ այսօրվա մասին խոսք չկա, որովհետեւ այն, ինչ այսօր փորձում է ղեկավարել էս հանրապետությունը նրանց ինչ կարելի է անվանել, դա պարզ չի՝ ինչ է: Ինչ-որ հավաքածու է անգետ մարդկանց, որոնք որ ոչնչից չհասկանալով փորձում են ինչ-որ բան անել: Նուննը վերաբերում է մշակույթին, կրթությանը, գիտությանը, սպորտին»,-ասաց նա:

Թոխատյանը նշեց, որ եւս մի որոշ ժամանակ եւ այս հավաքույթները նույնպես իմաստ չեն  ունենա եւ պետք է գործել այժմ:

«Պետք է փոխել այս ամեն ինչը, եթե չփոխենք՝ Հայաստանի համար սա կործանիչ է: Որպես ազգ, ժողովուրդ, բնակիչներ, մեն մեզ չենք ներելու: Մեր այսօրվա պայքարը հանուն Հայաստանի է, ոչ թե ընդդեմ սրանց»,-ասաց նա:

 

  • Կիսվել: