հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Մեր անմահացած եղբայրների և քույրերի արյանն արժանի լինելու համար պետք է ջանք ու եռանդ չխնայենք․ Փամբուխչյան

Մեր անմահացած եղբայրների և քույրերի արյանն արժանի լինելու համար պետք է ջանք ու եռանդ չխնայենք․ Փամբուխչյան

ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը ուղերձ է հրապարակել Անկախության օրվա առթիվ.

«Սիրելի՛ քաղաքացիներ,

Անկախության 31 տարիների ընթացքում մեր ժողովուրդն ապացուցեց, որ ազատ և ինքնիշխան պետություն կառուցելու համար պատրաստ է ամենաթանկը նվիրել Հայաստանի Հանրապետությանը։

Այս տարիների ընթացքում մեր եղբայրների և քույրերի զրկանքների և կյանքերի գնով կարողացել ենք ամուր կանգնել մեր հողի վրա և ցույց տալ աշխարհին, որ բարգավաճող, ամուր և խաղաղ պետություն ունենալը մեր կարևոր նպատակն է։

Հայաստանի Հանրապետությունն այսօր նոր մարտահրավերների առաջ է կանգնած, ուստի մեր բոլորի և յուրաքանչյուրիս մեծագույն նպատակը պետք է դառնա հայրենիքի անվտանգ ապագան կերտելը՝ ինքներս մեզ վերադաստիարակելով, մեր արժեքներն ու նպատակները վերանայելով։

Մեր անմահացած եղբայրների և քույրերի արյանն արժանի լինելու համար պետք է ջանք ու եռանդ չխնայենք՝ Հայաստանի Հանրապետության անկախությունը մեր, մեր երեխաների և եկող սերունդների համար պահպանելու։

Մաղթում եմ, որ հաջորդ տարիներին Անկախության տոնը նշանավորվի բազում ձեռքբերումներով, մեծ նվաճումներով և ամուր, անխախտ սահմաններով»։

  • Կիսվել: