երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Մեր անկախությունն այլընտրանք չունի. Անդրանիկ Փիլոյանի շնորհավորանքը Անկախության տոնի առթիվ

Մեր անկախությունն այլընտրանք չունի. Անդրանիկ Փիլոյանի շնորհավորանքը Անկախության տոնի առթիվ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության օրվա առթիվ: 

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս մեր ժողովրդի ամենանվիրական՝ Անկախության տոնի առթիվ: 30 տարի առաջ իր ճակատագիրը տնօրինելու վճռականություն ցուցաբերած մեր ժողովուրդը կայացրեց անկախ պետականություն կերտելու իր որոշումը:

Այս տարիների ընթացքում մենք կարողացել ենք հաղթահարել արտաքին և ներքին ամենատարբեր մարտահրավերներ ու դժվարություններ:

Իհարկե ունեցել ենք ոչ միայն հաջողություններ, այլև ձախողումներ, սակայն վստահ ենք, որ մեր անկախությունն այլընտրանք չունի: 44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ անկախության տարիներին դաստիարակվել է մեր երկրի ապագային հավատացող, հայրենասեր երիտասարդություն, և հենց նրանց ենք պարտավոր անսասան պահելու ամենակարևորը՝ մեր պետականությունը:

Սիրելի՛ հայրենակիցներ, այս օրը սրբազան խորհուրդ ունի, և մենք պարտավոր ենք այն իր ողջ պատասխանատվությամբ փոխանցել սերունդներին և չընկրկել ոչ մի դժվարության առաջ: Շնորհավո՛ր Անկախության տոնը»,- գրել է ԱԻ նախարարը:

  • Կիսվել: