երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Մեքենան իմն է, ես եմ վարում. ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ տեղի ունեցած վթարի մասին

Մեքենան իմն է, ես եմ վարում. ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ տեղի ունեցած վթարի մասին

Երեկ Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքում մերկասառույցի պատճառով ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանին պատկանող Honda CRV մակնիշի ավտոմեքենան վթարի է ենթարկվել:

Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց Հրաչյա Հակոբյանը՝ նշելով, որ կայանած ժամանակ մեկ այլ մեքենա է հարվածել իր ավտոմեքենային: Ըստ պատգամավորի՝ ամենայն հավանականությամբ կա՛մ արգելակները չեն աշխատել, կա՛մ էլ ձյան պատճառով է վթարը տեղի ունեցել:

ԱԺ պատգամավորին պատկանող մեքենայում որեւէ մեկը չի եղել: «Մեքենան ես եմ վարում, ես էլ այդ ժամանակ մեջը չեմ եղել, այն կայանված էր թույլատրելի հատվածում: Կանչել ենք ոստիկանություն, «ԱՊՊԱ», նրանք էլ արձանագրել են վթարն ու պատճառված վնասը: Հարվածի հետեւանքով մեքենան հետ էր գնացել, բախվել էլեկտրական սյանը, բայց մեծ վնաս չի եղել: Բարեբախտաբար, տուժածներ էլ չկան»,- ասաց պատգամավորը:

 

  • Կիսվել: