ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին․ կա տուժած

Մեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին․ կա տուժած

Մարտի 31-ին, ժամը 22:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի ՃՈ հաշվառման-քննական բաժին տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևանյան խճուղում «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սասուն Մ., ծնված 1963 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց, գլորվել դեպի Առաքելյան փողոց և բախվել ծառին:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

  • Կիսվել: