կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Մենք զինվոր ենք տվել, տարել ա, երեք տարի պատասխան չի տալիս․ անհետ կորած զինվորի մայր

Մենք զինվոր ենք տվել, տարել ա, երեք տարի պատասխան չի տալիս․ անհետ կորած զինվորի մայր

3 տարի է արդեն, ինձ էլ հաճելի չի, որ տարիքով կին եմ, եկել կանգնել եմ էս տաք ասֆալտին. Ինքը (Նիկոլ Փաշինյանը-խմբ) չի բարեհաճում իջնի, երկու բառ խաբի: Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, Երեւանի Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողներից մեկը։

«Իրան ընտրեցինք՝ ինչի՞ համար... երկիրը շենացնելու, ոչ թե երկիրը կործաներ ու ասեր՝ նախկիններն են։ Ինքն էլ նախկինների շարունակությունն ա, ինքը ինչով ա լավ նախկիններից։ Չի բարեհաճում իջնի, գոնե ծնողին երկու բառ ասի։ Մեզ դո՞ւր է գալիս, որ դեղերը խմենք, կանգնենք էս ասֆալտին, որ ամեն անցնող արժանավոր-չարժնավորի անպատիվ բառերը լսենք ու կռիվ տանք: Մեզ համար դա հաճելի չէ:

Մենք զինվոր ենք տվել, տարել ա, երեք տարի պատասխան չի տալիս։ Մենք տուն ենք գնում, մեր քորփա երեխեն ասում ա՝ տատի, պատասխան բերե՞լ ես պապայից: Տատին մեռնի, տատին պատասխան ստանո՞ւմ ա, որ քեզ պատասխան տա: Սպանվեցինք, թող մեզ մեղադրողները էս տառապանքն ու ցավը իրենք էլ տեսնեն»,-ասաց հուզված կինը:

Նա շարունակեց. «Ինքը ճանապարհներ փակելով, փշալարերի վրա թռնելով դարձավ վարչապետ։ Բա էդ երեխեքին ուղարկել ես, կեսը զոհվել են, կեսը ողջ են մնացել, գոնե էդ ողջերից մի պատասխան չտա՞ս։ 3 տարի ա՝ Ադրբեջանի հանքահորերում են աշխատում, դրա համա՞ր ենք երեխա պահել, մեծացրել»:

Նշենք, որ ակցիային մասնակցում են Էջմիածնի N զորամասի («քիմիկների» զորամաս) զինծառայողների ծնողները, որոնց զավակներին 2021 թվականի հոկտեմբերի 21-ին տեղափոխել էին Արցախ մարտական առաջադրանքի և սխալ հրամանի  պատճառով նրանք հայտնվել էին շրջափակման մեջ ու անհետ կորել:

Նրանք փակել են Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց խաչմերուկը եւ պահանջում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ: Նրանք մեկ շաբաթ առաջ էին Նիկոլ Փաշինյանի հանդիպելու պահանջով բողոքի ակցիա արել։ Փաշինյանը նրանց, սակայն, այդպես էլ չէր ընդունել։

 

  • Կիսվել: